211652_close_icon
views-count5235 դիտում article-date 23:21 08-09-2017

ԱՄՆ նախկին նախագահները փոթորիկներից տուժածներին օգնելու նպատակով հիմնադրամ են ստեղծել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակը հայտարարել է, որ նախկին նախագահներն ստեղծել են հիմնադրամ, որը կօգնի «Հարվի» և «Իրմա» փոթորիկներից տուժածներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ԱՄՆ բոլոր 5 կենդանի նախագահները` Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Ավագը և Ջիմի Քարթերը մասնակցել են One America Appeal հիմնադրամի ստեղծմանը: «Մենք կկանգնենք ցանկացած մարտահրավերի առջև, անկախ նրանից, թե որքան ուժգին կլինի քամին կամ ինչքան բարձր կլինի ջուրը: Ես հպարտությամբ կաջակցեմ բոլոր նախագահներին», - գրել է Դոնալդ Թրամփը Twitter-ում:

Նմանատիպ նյութեր