211652_close_icon
views-count1865 դիտում article-date 17:02 08-09-2017

Քննարկվել է Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի միջև համագործակցության հնարավորությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը և Արա Երնջակյանը հանդիպել են Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորներ Յուրի Գլադունովի, Միխայիլ Պոգորելովի և Յուրի Բոչկովի հետ: Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկու գործընկեր քաղաքների օրենսդիր մարմինների գործունեության շուրջ: Հատկանշելով Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված փոխշահավետ ու հաջողված համագործակցությունը` կողմերը նկատել են, որ երկու քաղաքների օրենսդիր օղակները ևս կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկել երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Նմանատիպ նյութեր