211652_close_icon
views-count11916 դիտում article-date 18:11 10-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը անսպասելի պարտություն կրեց

Թբիլիսիում ընթանում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարզապես ջախջախիչ պարտություն կրեց Մաքսիմ Մատլակովից: Արդեն սկզբնախաղում Արոնյանը սխալ թույլ տվեց, որից օգտվեց մրցակիցը և արդեն 27-րդ քայլում հայ գրոսմայստերը անձնատուր եղավ: Առաջին պարտիայում Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076952/]հաղթանակ[/url] էր տարել, այնպես որ այս մրցավեճի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 11-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր