211652_close_icon
views-count55663 դիտում article-date 23:58 10-09-2017

Էջմիածնում 66-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. Վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններոււմ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 66-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած ԳԱԶ-32213 մակնիշի 19 77S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար Газель-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Ավետիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Խանոյանի որոշմամաբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր