7782 դիտում
16:01 11-09-2017
Թուրքիան միայն ավտորիտար ռեժիմի է ձգտում. Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները
Բրյուսելին անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիության անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ online.de պորտալին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ այդ հարցում, անխոս, համաձայն է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցի դիրքորոշման հետ։
«Ես լիովին համաձայն եմ նրա դիրքորոշման հետ։ Գտնում եմ, որ Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքացիները նույն տեսակետն ունեն այդ հարցում, այն, որ Թուրքիան իր ներկայիս դրությամբ չպետք է անդամակցի Եվրամիությանը»,-ասել է Գաբրիելը։
Վերջինս հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենևին էլ չի ձգտում դրան, ինչպես ասել էր այդ մասին մի քանի տարի առաջ իր հետ զրույցում։
«Թուրքիան միայն ավտորիտար ռեժիմի է ձգտում և Եվրոպայի հետ հարաբերությունների վերջնական խզումը կլինի այդ երկրում մահապատժի վերականգնումը»,-ընդգծել է գերմանացի նախարարը։
Նմանատիպ նյութեր
2612 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
1075 դիտում
07:51 15-06-2024
«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
Այս բաժնից
514 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
547 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1156 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN