211652_close_icon
views-count6741 դիտում article-date 14:26 11-09-2017

Ռումենիգեն շատ կոշտ արձագանքել է Լևանդովսկիի և Մյուլերի արտահայտություններին

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի խոսքերը: Ավելի վաղ լեհ ֆուտբոլիստը ասել էր, որ մյունխենցիները այժմ այդքան ուժեղ չեն, ինչպես՝ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ ակումբներ, իսկ ֆուտբոլում այժմ ավելի կարևոր են փողն ու հաջողությունները, այլ ոչ թե՝ չեզոքությունը: «Նրանք, ովքեր հրապարակավ քննադատում են մարզչին, ակումբին կամ թիմակիցներին, ինձ հետ են գործ ունենալու: Մյուլերի խոսքերը Բրեմենում նույնպես սխալ են: Մենք այժմ արդյունավետության կարիք ունենք: Պետք է ավելի լուրջ լինենք: Միգուցե, Լևանդովսկին բարկացած է ՊՍԺ-ի տրանսֆերներից: Սակայն նա մեր խաղացողն է և արժանի է իր վաստակած գումարներին: Նեղսրտելու կարիք Ռոբերտը չուներ: Այս մրցաշրջանում մենք շատ լավ թիմ ունենք: Եվ մենք ունենք երկարատև ու հաջող փիլիսոփայություն», ասել է Ռումենիգեն:

Նմանատիպ նյութեր