4225 դիտում
17:28 12-09-2017
Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներն այցելել են հյուսիս-արևելյան զորամիավորումներ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը , իրենց իսկ նախաձեռնությամբ, երկու մարզերի թվով 12 քաղաքային համայնքների ղեկավարների հետ եղել են ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներից մեկում և այցելել առաջնագծի տարբեր հատվածներ։ Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզպետները և համայնքների ղեկավարներն առանձին-առանձին այցելել են տարբեր մարտական դիրքեր, ինչը թույլ է տվել լինել հնարավորինս շատ հենակետերում և ծանոթանալ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային և այլ պայմաններին։
Այցի ընթացքում երկու մարզպետներն էլ նշել են, որ պատրաստ են ավանդական դարձնել այս նախաձեռնությունը, քանզի, ըստ բանախոսների, այն ավելի սերտ է դարձնում տեղական իշխանություններ-բանակ կապը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մասնավորապես շեշտել է, որ թե որպես սահմանամերձ մարզի ղեկավար, թե որպես սահմանամերձ ու պատերազմ տեսած համայնքում ծնված մարդ, շատ է կարևորում համայնքների և մարտական հերթապահություն կրող զորամասերի միջև կապի առկայությունը, քանզի հակառակորդի հնարավոր սադրանքների դեպքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պարտավոր են կանգնել Հայրենիքի պաշտպանների կողքին։ Իր հերթին Կարապետ Գուլոյանն էլ նշեց, որ չնայած Կոտայքը չի համարվում սահմանամերձ մարզ, սակայն, որպես մարզպետ և որպես անհատ, ամեն պահ պատրաստ է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում կանգնել բանակի կողքին։
Շրջայցի ավարտին մարզպետներն ու համայնքների ղեկավարները բանակային կորպուսի հրամանատարների հետ կիսվել են իրենց տպավորություններով, նշելով, որ հաճելի է տեսնել անընդհատ կատարելագործվող առաջնագիծ ու մարտական բարձր ոգի ունեցող զինվորներ։
[b]Գեղարքունիքի մարզպետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
18:28 03-08-2020
Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
69151 դիտում
19:55 06-01-2022
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց. հայտարարություն
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»