5813 դիտում
19:12 12-09-2017
Պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ. «Նոր ալիք» միջազգային մրցույթի մասնակից Էռնա Միր
Սոչիում ընթացող «Նոր ալիք» միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) վաղը՝ սեպտեմբերի 13-ին եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար:
«Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:
«Ինչպես արդեն գիտեք Էռնան և Ուզբեկիստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- նշել է Լ. Քոչարյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/72399/payqarelu--em--minchev--verj--orpeszi--haxtanaky--berem--hayastan--ev--arcakh--erna-mir.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
3297 դիտում
20:01 30-03-2022
ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Վան Խաչատրյան. «Բերեմ, բերեմ». Cover Ռազմիկ Ամյան և Սարգիս Եղիազարյան. exclusivelife.am
Այս բաժնից
871 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
673 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
763 դիտում
11:59 20-10-2024
Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը