211652_close_icon
views-count4086 դիտում article-date 20:07 12-09-2017

Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ ազատագրվել է Ռաքքայի 22 նահանգներից 15-ը

Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ Մուստաֆա Բալլին հայտարարել է, որ ազատագրվել է Ռաքքայի 22 նահանգներից 15-ը: Այդ մասին գրում է РИА новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` քաղաքի կենտրոնական թաղամասերում շարունակվում են ահաբեկիչների հետ բուռն բախումները: Զինյալներն ամեն կերպ փորձում են չզիջել դիրքերը` օգտագործելով նույնիսկ ինքնասպան ահաբեկիչներ: Նշենք, որ Ռաքքայի ազատագրման գործընթացը շարունակվում է արդեն 3 ամիս: Այժմ պայքար է ընթանում քաղաքի կենտրոնում` կառավարության շենքերի մոտ:

Նմանատիպ նյութեր