4315 դիտում
12:44 13-09-2017
ԱՄՆ Պետդեպում Պորոշենկոյին խորհուրդ են տվել զբաղվել իր երկրի հրատապ գործերով, այլ ոչ Սաակաշվիլիի
ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլթերը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հնարավորություն ընձեռել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ դատարանի միջոցով լուծելու իր քաղաքացիության խնդիրը, իսկ իրեն՝ զբաղվելու պետության հրատապ հարցերով։
«Եթե Ուկրաինան ցանկանում է կառուցել իրավական պետություն, Միխեիլ Սաակաշվիլիին հարկավոր է հնարավորություն տալ դատարանում իր քաղաքացիությունը պաշտպանելու։ Պորոշենկոյին էլ խորհուրդ կտամ առավել քիչ դրամատիկ կերպով մոտենալ Սաակաշվիլիին և իր երկրի ղեկավարման, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվել»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Հարցազրույցը Մ. Սաակաշվիլին տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նմանատիպ նյութեր
2987 դիտում
21:10 29-11-2017
Սաակաշվիլիի կուսակցությունը ստորագրահավաք է սկսում՝ նախագահ Պորոշենկոյին անվստահության քվե հայտնելու նպատակով
2834 դիտում
15:52 01-05-2017
Թրամփն իրարանցում է առաջացրել Պետդեպում՝ Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով
2481 դիտում
13:19 30-07-2016
Էրդողանը Արևմուտքին կոչ է արել «զբաղվել իր գործերով»
Այս բաժնից
934 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1000 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել