Հայաստանի արտգործնախարարն ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխայիլ Շվիդկոյը հանգամանալից զրույց ունեցան երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկեցին առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։