2799 դիտում
18:54 14-09-2017
«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին:
Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին:
Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ. «Հայաստան անունը սրբազան է մեզ համար, և մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել Հայրենիքի համար». հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանի հետ կապված իր առաջիկա ծրագրերին՝ Մորոյանը հավելեց. «Հայաստանն հյուրընկալելու է 2019 թ.-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): Կարծում եմ, WCIT-ի հյուրընկալումն անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի լուրջ հարթակ տեղափոխվելու կարիք կա: Աշխարհն ավելի մրցակցային է դարձել և Հայաստանը պետք է չափազանց մրցունակ լինի այս նոր միջավայրում:
Մեր երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում ոչ թե այն պատճառով, որ կրկնօրինակել է, օրինակ, Իռլանդիայի, Իսրայելի կամ այլոց փորձը, այլ որովհետև ստեղծել է սեփական մոդելը, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերները և թերությունները: Հայաստանը խելացի աշխատանք է իրականացրել սփյուռքի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների օգնությամբ, և նաև օգուտ է քաղել գիտելիքների այն բազայից, որը կուտակվել է այլ երկրներում:
Հիմա անցնում ենք զարգացման հաջորդ փուլ, որը շատ ավելի մրցունակ և բարդ է, քան նախորդը: Կարծում եմ, Հայաստանը պատրաստ է հաղթահարել այդ մարտահրավերը»:
Թոնի Մորոյանը 1991թ-ից աջակցում է Հայաստանի կառավարությանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գործում: Այսօր արդեն «Վիասֆեր» տեխնոպարկում աշխատում է 20 ընկերություն: Մորոյանի ջանքերի շնորհիվ Երևանում բացվել է Սինոփսիսի մասնաճյուղը: Նա հանդիսանում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր:
1990թ-ի վերջերին «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ E-book-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1896 դիտում
16:12 24-04-2014
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին
1347 դիտում
16:37 08-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված