211652_close_icon
views-count11917 դիտում article-date 11:00 15-09-2017

Զինված ուժերում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.az կայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից: Ավելացնենք նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր