211652_close_icon
views-count2166 դիտում article-date 18:54 15-09-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային այցով սեպտեմբերի 16-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում կծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտու արտադրական տարածքներին և առևտրային կենտրոնների գործունեության կազմակերպմանը։ ՀՀ պատվիրակության կազմում են «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի պատասխանատուները և մի խումբ գործարարներ: Սուրեն Կարայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հրավերով:

Նմանատիպ նյութեր