6309 դիտում
20:31 15-09-2017
ՀԱՕԿ-ի աջակցությամբ Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) երկրորդ անգամ կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
Փառատոնին մասնակցելու համար Ճապոնիայից Երևան են ժամանել կարատեի վարպետ Մասարու Կուսանոն և ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին և Հիրոշի Իզումին, որոնք հայ մասնագետների համար ճապոնական մարտարվեստների սեմինարներ են անցկացնելու Օլիմպավանում, իսկ փառատոնի ժամանակ հանդես են գալու ցուցադրական ելույթներով:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, վստահություն հայտնելով, որ նմանատիպ միջոցառումներն օգնում են հինավուրց ավանդույթներ, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկու ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց:
Դեսպանը հույս հայտնեց, որ «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի նաև առաջիկա տարիներին, առնվազն մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր:
Պարոն Տագուչին նշեց, որ բոլոր ծախսերը, կապված ճապոնացի մասնագետների Հայաստան այցի հետ, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա հայ մարզիչները երախտագիտություն հայտնեցին ճապոնացի մասնագետներին ոչ միայն սեմինարներ անցկացնելու, այլև բազմաթիվ հարցերին համբերատար պատասխանելու և դրանք գործնականում ցույց տալու համար:
Նմանատիպ նյութեր
5583 դիտում
18:51 30-06-2018
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Արմենիա» միջազգային փառատոնը
1942 դիտում
19:18 16-02-2016
Արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքները լինելու են նախարարության վերահսկողության ներքո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3709 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2701 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2479 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ