211652_close_icon
views-count6821 դիտում article-date 10:05 16-09-2017

Ընդդիմությունը չգիտի ինչ անել, ինչի առավելագույն էֆեկտը լինելու է հաղթանակի պատրանքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեղմ ասած, միամտություն է կարծել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու պարագայում համակարգը հայտնվում է կոլապսի առաջ և չգիտի, թե ինչ անի, ու այդտեղ իր անելիքն անում է ընդդիմությունը: Հակառակը՝ այն, որ ընդդիմությունը կրկին թիրախավորում է, այսպես ասած, մեկ անձ կամ մեկ կենտրոն, վկայում է, որ, խոշոր հաշվով, ընդդիմությունն ինքը չգիտի ինչ անել և հերթական անգամ անում է այն, ինչի առավելագույն էֆեկտը լինելու է հաղթանակի պատրանքը, այսինքն՝ ծուղակը: Ընդ որում՝ ուշագրավն այն է, որ ընդդիմությունը կարծես թե բավական մոտ է, այսպես ասած, ոչ միֆական, ոչ ծուղակային, ոչ պատրանքային ճանապարհով առաջ գնալուն: Մասնավորապես՝ «Ելք» դաշինքի մասով, որը հայտարարել է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին: Սա արտաքին քաղաքական ռազմավարական խնդիր է, որն առնչվում է Հայաստանի թե՛ ներքին տնտեսաքաղաքական համակարգի հեռանկարներին, թե՛ անվտանգության խնդիրներին, թե՛ տարածաշրջանային ու միջազգային դերակատարությանը: Դա քաղաքական բավականին շոշափելի նշաձող պարունակող խնդիր է, որը պահանջում է ամբողջացում, լիարժեք քաղաքական, հայեցակարգային փաթեթավորում: Այդ և Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրները «գենետիկորեն անհամատեղելի» են՝ ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը: Որովհետև համատեղելի չեն համակարգային, խորքային պատճառը և իրավիճակային հետևանքը: Հարցը, սակայն, այն է, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի հասարակությանը հնարավորինս երկարաժամկետ ու խորքային խնդիրների շուրջ ընդհանուր հնարավորինս լայն հայտարարի բերելը և այդպիսով Հայաստանում հասարակական այնպիսի շերտ ձևավորելը, որն, անկախ իր քանակից, աչքի կընկնի ստեղծագործական որակով: Տվյալ դեպքում ոչ թե քանակը պետք է բերի որակի, այլ որակը պետք է բերի քանակի: Սա է ընդդիմության խնդիրը, և հենց դրա պատճառով է, որ Հայաստանում պահանջվում է նոր որակի ընդդիմություն, նոր մոդելի և մտածողության ընդդիմություն, ոչ թե այն պատճառով, որ հները ձանձրացրել են կամ նման մի բան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր