50856 դիտում
15:48 17-09-2017
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. Audi A5-ում և Mitsubishi-ում հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ. բերման ենթարկվածներից մեկը տնօրեն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցների հետ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևանի Կենտրոն վարչական շրջանից Ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել է Audi A5 մակնիշի, մյուսը՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները զննությամբ Audi A5-ի մեջ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որտեղ եղել է սպիտակ գույնի մոտ 0,6 գրամ կշռով փոշենման զանգված, իսկ Mitsubishi-ի մեջ հայտնաբերվել է 21 հատ տարբեր տեսակի դեղահաբեր, ինչպես նաև 2,2 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված:
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմուքնում հետաքննություն է սկսվել:
Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Audi A5-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Ի.-ն, իսկ Mitsubishi-ն՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 31-ամյա Կարեն Է.-ն: Audi A5-ի վարորդը աշխատում է «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ի տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: