2152 դիտում
18:02 21-09-2017
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։
Ամերիկյան կողմը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատեցին ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
2795 դիտում
21:48 25-04-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ
1012 դիտում
12:57 18-06-2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1228 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1090 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն