211652_close_icon
views-count3502 դիտում article-date 10:42 22-09-2017

Սոցապ նախարարության ենթակա կառույցների լուծարվելու արդյունքում 35 մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին: Բացի այս` «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է: Ըստ նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթներն ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր