3200 դիտում
14:24 23-09-2017
ԻՊ-ը վերահսկում է Դեյր Զորի նավթի և գազի հանքերի 80 տոկոսը
Սիրիայի Դեյր Ազ-Զոր նահանգի գազի և նավթի հանքերի 80 տոկոսը դեռ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է սիրիական գազային արդյունահանման ընկերություններից մեկի տնօրեն Ամին Ալ-Համիդը։
«Եփրատի մյուս կողմում գտնվող բոլոր գազի հանքավայրերը՝ Կոնոկոն, Օմարը, Ջաֆրան, Ազբան և Թանաքը, ահաբեկիչների ձեռքերում են»,-ասել է նա։
Միակ հանքը, որը ներկա պահին գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ, Աթ-Թայեմն է։ Այնտեղ են գտնվում պոմպակայաններ, նավթային ու գազային մշակման գործարաններ։ Իսկ վերջին շրջանում նշված հանքի օրական արդյունաբերական ծավալը զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 200-300 բարելի։
Նմանատիպ նյութեր
4563 դիտում
22:27 21-09-2017
Դեյր Զորի շուրջ 85 տոկոսը գտնվում է Սիրիական բանակի հսկողության տակ
1713 դիտում
10:59 22-09-2014
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ
Այս բաժնից
1144 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1111 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան