211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ

views-count1827 դիտում article-date 10:59 22-09-2014
ՀՀ արտգործնախարարի հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

Նմանատիպ նյութեր