5079 դիտում
16:06 23-09-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:
Շնորհավորելով Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
20:36 22-09-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»