211652_close_icon
views-count19680 դիտում article-date 23:24 23-09-2017

Նախաձեռնություն, որի շնորհիվ սպորտով զբաղվող սերնդին հանձնելու ենք բանիմաց մասնագետների. Անդրանիկ Թորոսյան

«Միության ստեղծումն ու մայրաքաղաքային ֆեդերացիայի շուրջ համա խմբումը կարևորագույն դրական քայլ էր, որի շնորհիվ այսուհետ մարզիչները լիցենզավորվելու են ապա նոր միայն այս կամ այն դպրոցում կամ հաստատությնում մասնագիտական գոր ծունեություն ծավալեն. ասել է թե` սպորտով զբաղվող սերնդին հանձնել ենք ավելի բանիմաց ու համապատասխան կադրերի » - նշում է Կիոկուշին կաի-կան (IKO Tezuka Group Armenia ) Ֆեդերացիայի նախագահ` Անդրանիկ Թորոսյանը: Վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սպորտի հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը Խորհրդակցություն անցկացրեց Կիոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի անդամների հետ. որոշում կայացվեց լիցենզավորել ասոցացիայի անդամ մարզիչներին: Լիցենզավորում կստանան այն մարզիչները ովքեր կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին և պիտանի կլինեն մարզչական գործունեություն ծավալելու համար, բացի այդ այս համախմբումը կնպաստի մարզիչների միջև Փորձի փոխանակմանն ու ավելի համախմբված գործելու մեկ գաղափարի շուրջ, այն է` Երեվանը սպորտային քաղաքի վերածել: Նշեմ նաև, որ վերջերս մի քանի միջոցառումներ իրականացվեցին հենց Գ. Վարդանյանի նախաձեռնությամբ որին մասնակցում էին տարբեր մարզաձևերի, թե' մարզիկներ և թե' ներակայացուցիչներ : Մենք ջանք չենք խնայել ու չենք խնայելու սերունդներին ամենաորակյալ սպորտային գիտելիքներ ,փորձ և հարթակներ տրամադրելու համար : Եթե բոլորս իրականում միտված լինենք մեր հաջորդներին լավագույն ասպարեզներն ու հարթակները բարձրացնելուն, համախբում իրականում տեղի կունենա, իսկ այս պարագայում մենք պարզապես շնորհակալ և ուրախ ենք նախաձեռնության համար որի շրջանակում քաղաքպետարանը ևս կաջաքցի մեզ»- հավելում է Ա. Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր