15252 դիտում
09:59 24-09-2017
Երևանում կայացավ սննդի փառատոնը, որին մասնակցեց նաև «Փոքր Մհերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի կենտրոնում գտնվող Անգլիական այգում տեղի ունեցավ ռեստորանային սննդի բացօթյա փառատոնը, որի շրջանակներում Երևանի ռեստորաններն ու սնունդ արտադրողները ներկայացրեցին իրենց արտադրանքն ու սննդակարգը:
Փառատոնին մասնակցում էր նաև Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող առաջին և դեռևս միակ տնտեսությունը, որի արտադրանքը ոչ միայն սննդարար և բուժարար է, այլև լուծում է «կերած- խմածների» մոտ առաջացած մարսողական խնդիրները:
Տեղում էր նաև Կարապետ Ավագյանը՝ տնտեսության հիմնադիր ղեկավարը, մեր օրերի Փոքր Մհերը, ով տարիներ առաջ մեր էպոսի հերոսի նման երդում արեց և կատարեց, բայց ոչ թե մտավ ժայռն, այլ իր ջերմոցը և տարիներ տևած քրտնաջան աշխատանքի, փորձարկումների և ինքնակրթության շնորհիվ, աճեցրեց հրաշագործ բույսի հազարավոր օրինակներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա վստահեցրեց, որ այսօր իր 800 քառակուսի մետրանոց ջերմոցում տոննաների հասնող ծավալի ալոե դեղաբույսի հասուն տերևներ ունի, բայց իրացնում է միայն կիլոգրամներով և մեծածախ իրացման խնդիր ունի:
Մեր հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն մեր չինովնիկներն ու օլիգալխներն այդ հարցի շուրջ, նա պատասխանեց, որ թե՜ իրենց մարսողական խնդիրները և թե՜ այլ հիվանդությունները բուժելու նպատակով հայ չինովնիկներն ու օլիգալխները նույնպես օգտվում են նրա դեղաբույսից, սակայն ալոեի հիմքով արտադրանքներ պատրաստող ձեռնարկություններ հիմնել վախենում են՝ ռիսկ չեն անում, քանի որ այն անծանոթ է և յուրօրինակ:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+