Ժոզե Մոուրինյո. Չգիտեմ, թե ինչու մրցավարն ինձ հեռացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակից (0:1) հետո անդրադարձել է այն դրվագին, թե ինչու է խաղի գլխավոր մրցավար Քրեյգ Փոուսոնը նրան հեռացրել խաղադաշտից:
«Չգիտեմ, թե ինչի համար: Քրեյգը ինձ տրիբունաներ ուղարկեց և ես հեռացա: Ես բացատրություններ չեմ պահանջել: Նա ասաց, որ հեռանամ, ես էլ հեռացա՝ բախվելով պահեստային մրցավարի հետ», ասել է Մոուրինյոն:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, պորտուգալացին պատժվել է նրա համար, որ խաղադաշտի տեխնիկական գոտու սահմանը անցել է, որպեսզի հրահանգներ տա թիմի կիսապաշտպան Անդեր Էրերային: Այդ մասին պահեստային մրցավար Մայք Ջոնսը հայտնել է Փոուսոնին: