37561 դիտում
18:12 24-09-2017
Նոր Նորքում միայնակ ապրող 85-ամյա հաշմանդամ պապիկը թաղապետարանից խնդրում է 2:3-ի վրա տարածք՝ բակում հանգստանալու հարմարանք տեղադրելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Նանսենի 6 շենքի 110 բնակարանի բնակիչ, 85-ամյա Լիպարիտ Կանդիլյանը արդեն 5 տարի է, գամված է անվասայլակին և բնակվում է միայնակ:
Միայնակության և հաշմանդամության հետ կապված խնդիրները Լյովան, ում այդպես են դիմում բակում, արդեն հաղթահարել է, սակայն կա մի խնդիր, որի համար դիմել է Նոր Նորքի թաղապետարան, բայց քննարկելուց հետո մերժել են: 85-ամյա պապիկին անհրաժեշտ է, որ երբ իջնում է շենքի բակ՝ զբոսնելու, մի անկյուն, որ այնտեղ հանգստանա:
Թաղապետարանը 2:3-ի վրա կառուցել է երկաթե հարմարանքը, սակայն, ըստ իրենց, հարցում են արել հարևաններին, ովքեր դեմ են արտահայտվել, և այդպես էլ հարմարանքը մնացել է թաղապետարանում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պապիկն ասաց, որ իր դիմումը թաղապետարանում քննարկել են և պատասխանել, որ հարցում են հարել Նանսենի փողոցի բնակիչներին, սակայն բնակիչներն ասել են, որ համաձայն չեն: Ասաց, որ իր կարծիքով՝ անգամ հարցում չեն արել, ուղղակի չեն ուզում ընդառաջել հաշմանդամ մարդուն:
85-ամյա միայնակ պապիկը խնդրեց, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Նոր Նորքի թաղապետարանը քննարկեն իր խնդրանքը, քանի որ իր ցանկությունը բիզնեսը չէ, այլ իրեն անվասայլակի վրա շատ նստել չի թույլատրվում և պետք է պարբերաբար հանգստանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3486 դիտում
19:56 17-05-2014
80-ամյա պապիկը միայնակ խնամում է 5 երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին. տեսանյութ