Հյս. Կորեան ցուցադրել է ԱՄՆ-ի օդանավերի և ավիակրի ոչնչացման լուսա- և տեսակոլաժները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փհենյանը լուսա- և տեսակոլաժների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես են հյուսիկորեական հրթիռները «ոչնչացնում ամերիկյան ռմբակոծիչն ու կործանիչը և «Կարլ Վինսոն» ավիակիրը։ Այդ մասին հայտնում է Ronhap գործակալությունը։
Տեսագրություններն այսօր հրապարակվել են DPRK Today կայքում։ Դրանցից մեկը սկսվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի ելույթի կրճատված մասով, և թե ինչպես են հյուսիսկորեական հրթիռները «կործանում» ամերիկյան B-1B ռոմբակոծիչը և F-15C կործանիչը։
Բացի այդ, տեսանյութ է հրապարակվել, որում մոդելավորվել է Հյուսիսային Կորեայի սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը ամերիկյան «Կարլ Վիլսոն» ավիակրի ուղղությամբ և դրա ոչնչացումը։