Հյս. Կորեան մերժել է միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության առաջարկը
Հյուսիսային Կորեան չի ընդունել առանց նախապայմանների ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ երկխոսություն սկսելու առաջարկը։ Այդ մասին նշված է այսօր «Նոդոն սինմուն» թերթում հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ առաջարկելով բանակցել՝ ԱՄՆ-ն դրանով ցանկանում է Կորեական թերակղզում իրավիճակի սրացման պատասխանատվությունը գցել Փհենյանի վրա և օգտագործել այդ մերժումը նրա համար, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ում ստեղծի մթնոլորտ՝ Հյս. Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, այդ թվում՝ ծովային հաղորդակցության։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. Մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր միջուկային ուժը»,-գրված է հոդվածում։