6757 դիտում
10:43 25-09-2017
Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը եւ նշանակել նախարարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը.
պետական նախարար
առողջապահության նախարարություն
արդարադատության նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
գյուղատնտեսության նախարարություն
էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
պաշտպանության նախարարություն
քաղաքաշինության նախարարություն
ֆինանսների նախարարություն:
Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.
ազգային անվտանգության ծառայություն
ոստիկանություն
արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
Նախագահի հրամանագրով նշանակվել են.
պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը
առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը
արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը
արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝
Սամվել Ավանեսյանը
բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը
գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը
էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝
Լեւոն Գրիգորյանը
կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝
Սերգեյ Շահվերդյանը
պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը
քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը
ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:
Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում:
Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:
Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.
Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:
Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը:
Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը:
Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:
Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:
Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
14:48 22-07-2019
Բակո Սահակյանը Արցախի քննչական կոմիտեի նախագահի 2 տեղակալ է նշանակել
9356 դիտում
20:07 22-05-2017
Կառավարության կառուցվածքը կփոխվի․ կունենանք 18 նախարար
2440 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը