9356 դիտում
20:07 22-05-2017
Կառավարության կառուցվածքը կփոխվի․ կունենանք 18 նախարար
Կառավարությունն այսօր՝ մայիսի 22-ին, արտահերթ նիստում ի թիվս այլ օրինագծերի հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:
Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար:
Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
09:55 12-02-2014
Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը կփոխվի․ ՀԱ
6754 դիտում
10:43 25-09-2017
Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը եւ նշանակել նախարարներին
2440 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
Այս բաժնից
742 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար