7765 դիտում
15:31 25-09-2017
«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր
Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։
Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ»(New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության, «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։
Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մոհամադ Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վահան Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին։
Ստորագրման արարողությանը ներկա գտնվող ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, շնորհակալական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարկարին` համաժողովին իրենց ներկայության և գործուն աջակցության համար, նաև հայտնելիր գոհունակությունը համաժողովի արդյունքներից։ Նա նշել է, որ սպասումներն արդարացել են, ինչի մասին վկայում են կոնկրետ արդյունքները՝ ստորագրված հուշագրերը։ Փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ արդյունքներ էլի կլինեն, ու Հայաստանի տնտեսությունը դեռ զգալու է այս միջոցառման դրական ազդեցությունն իր վրա։
-Ուրախալին այն է, որ ոչ միայն բիզնեսը, այլ նաև գիտությունը դրական ազդակներ ստացավ այս համաժողովից։ Համոզված եմ, այս համագործակցությունը լավ խթան կհանդիսանա մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար, - եզրափակել է Էմիլ Տարասյանը։
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
17:20 22-09-2017
Երևանում մեկնարկել է «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր