3346 դիտում
15:13 25-09-2017
Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է պահանջել և ստացել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:
Այսպես, Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի հունվարին այցելել է իրեն պատկանող, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ և պահանջել յուրաքանչյուր ամիս տալ 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի և կտուգանի ձեռնարկատիրոջը: Ռ. Շ.-ն, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից մինչև 2017թ.-ի ապրիլը հիշյալ հարկային տեսուչին տվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ ԿԱ ՊԵԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձից կաշառք ստանալու և նրան կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ 311-րդ և 312-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
18:59 10-03-2016
Ըստ հաղորդման՝ դատական ակտերի հարկադիր կատարողն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել
1696 դիտում
14:02 25-04-2016
Ըստ հաղորդման՝ ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել. կատարվում է քննություն
Այս բաժնից
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը