211652_close_icon
views-count3749 դիտում article-date 18:05 26-09-2017

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվել է Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվեց որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։ Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝ - Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր, - Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր, - Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։ «Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և Ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։ NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը): «Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշեց «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։ «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը: Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 05.07.2017-15.07.2017 ժամանակահատվածում: Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր