211652_close_icon

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տնօրենը հերքում է իր կողմից ծեծը .aravot.am

views-count3126 դիտում article-date 22:57 16-01-2014
Նոյեմբերյանի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տնօրեն, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լրագրողների եւ թատերական գործիչների միությունների անդամ Սամվել Բեգլարյանը մեզ ներկայացրեց դեպքի մանրամասներն՝ ասելով. « Սոցիալական ծառայություն է, կարող են լինել վեճեր: Արկադի Անանյանը Ռուսաստանում է լինում, այստեղ չի աշխատում, ներս է մտել, հարցրել, այստեղ հրատապ միանվագ օգնություններ են ցուցաբերվում մարդկանց: Արկադիի մայրը հիվանդ է, հաշվի առնելով այդ հանգամանքը(չնայած իր եղբայրը աշխատում է , աշխատավարձ է ստանում), համենայն դեպս, մեկ –մեկ օգնում ենք: Երկու եռամսյակ, իրար հետեւից օգնել ենք: Եկել է, հարցրել, թե ինչո՞ւ իր մայրը օգնություն չի ստանում: Ասել եմ, որ տարեսկիզբ է, ես հանձնաժողովի նիստին չեմ մասնակցել, 73 դիմում է եղել, 45 տեղ, ուրեմն թողել են, որ հաջորդ անգամ օգնեն: Թե՝ ո՞նց թե, դիտավորյալ եք արել,վեր է կացել, ինձ քաշքշել: Զանգել եմ ոստիկանություն, այնտեղից եկել են, ոստիկանությունից եկած մարդուն ասել եմ՝ այս երիտասարդին տարեք եւ գործ էլ չսարքեք: Դե քաշքշոցի ժամանակ ճանկռեց աչքիս վերեւը: Դուրս եմ գցել սենյակից, ոստիկաններն էլ տարել են»: Տեղեկացնում է [url=http://www.aravot.am/2014/01/16/423069/]Aravot.am[/url] –ը : Ս. Բեգլարյանիը հարցինք՝ այդ քաշքշուկի ժամանակ Արկադին վնասվածք ստացե՞լ է: «Իմ սենյակում՝ ոչ: Ինքն անհավասարակշիռ տղա է, ես հետո իմացա, թե ով է, չէի հիշում, նա երկար ժամանակ Ռուսաստանում էր: Նա մի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը աշխատում էր որպես բեմի բանվոր, երբ ես այնտեղ ռեժիսոր էի: Նա մշակույթի տնօրենի հետ կոնֆլիկտներ էր ունենում, վիճում էր»: Սամվել Բեգլարյանին նաեւ հարցրեցինք՝ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվե՞լ չհեռանալու մասին ստորագրությունը: Նա ի պատասխան միայն ծիծաղեց, խորհուրդ տվեց ոստիկանությունից ճշտել լուրի իսկությունը: Ոստիկանությունից ճշտեցինք, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, Սամվել Բեգլարյանի կարգավիճակը որոշված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ SHAMSHYAN.com-ին [url=https://shamshyan.com/hy/article/140116125613/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 12:00-ի սահմաններում Նոյեմբերյանի Մեծարենց փողոցի 15 տան բնակիչ, 34-ամյա Արկադի Անանյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գործակալության տնօրեն, 64-ամյա Սամվել Բեգլարյանը հայհոյանքներ տալով ծեծի է ենթարկել իրեն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/01/16/423069/]Aravot.am-[/url]ում

Նմանատիպ նյութեր