5078 դիտում
18:41 26-09-2017
Կառավարությունը դադարեցրել է Սևանից ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում. Արծվիկ Մինասյան
«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Սևանից ջրառ իրականացնելուն:
Նա նշեց, որ ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում:
«Ավելի մեծ ծավալ վերցնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարն տեղեկացրեց, որ նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչի պատճառը ամառային շատ շոգ եղանակային պայմաններն են, որոնք հանգեցրել են մեծ ծավալների գոլորշիացման:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ առաջիկայում հանրային լայն քննարկման առարկա են դարձնելու Սևանի վերաբերյալ ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրները:
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
16:20 02-08-2018
Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն. գյուղնախարար
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»