50241 դիտում
21:38 27-09-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտի աշխատակիցը 79-ամյա հարևանին մեղադրում է 20 հատ սալորենիները արմատախիլ անելու միջոցով գողանալու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սպիտակի բաժնում հետաքննություն է սկսվել Լոռու մարզի Ղուրսալի գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Ա.-ի դիմումի կապակցությամբ:
Վերջինս դիմել է Սպիտակի Ոստիկանություն և հայտնել, որ սեպտեմբեր ամսվա սկզբին Նոր Խաչակապ գյուղում գտնվող իր կնոջ անունով տնամերձ հողամասից հարևանը՝ 79-ամյա Վլադիմիր Փ.-ն արմատախիլ անելու միջոցով գողացել է 20 հատ սալորենի տեսակի ծառ՝ պատճառելով մոտ 440 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել Վլադիմիր Փ.-ին, որից հետո հետաքննիչի կողմից բաց է թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա.-ն աշխատում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
781 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա