6523 դիտում
13:10 28-09-2017
Ամերիկյան կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների դեմ
Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման փաստով պայմանավորված՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիստոֆեր Սմիթը և սենատոր Ջիմ Մաքգովերը կոնգրեսին են ներկայացրել 537 օրինագիծը, որը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հարգել մարդու իրավունքները, հայտնում է Turan գործակալությունը։
Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը կիրառել Մագնիտսկու արձանագրությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Բացի այդ, կոչ է արվում ադրբեջանական կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով։
Նշենք, որ ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև սենատոր Դուրբինը։
Նմանատիպ նյութեր
1974 դիտում
18:17 19-07-2014
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի մի շարք պաշտոնյաների դեմ
1901 դիտում
15:49 28-05-2016
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ
Այս բաժնից
1111 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1045 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
877 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու