Հենրիխ Մխիթարյան. 50-րդ խաղը գոլով նշելը հիանալի էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ԲԿՄԱ-ի խփած գոլին:
Մանկունյանցիներն այդ խաղում հաղթեցին 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ: Ընդ որում, այդ հանդիպումը հայ ֆուտբոլիստի համար հոբելյանական՝ 50-րդն էր «ՄՅՈւ»-ի կազմում:
«50-րդ խաղը գոլով նշելը հիանալի էր»,- գրել է Մխիթարյանը: