7515 դիտում
17:32 28-09-2017
Վարչապետն անդրադարձավ գիտական ծրագրերի ֆինանսավորմանը
ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերին, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հարց բարձրացրեց 2018 թվականի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու նախագծի վերաբերյալ:
«Ամսի 26-ին Ձեզ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվը փոխվեց»,- վարչապետին՝ ասաց նա։
Կարեն Կարապետյանը իր հերթին ընդգծեց. «Թիվը չփոխվեց, թիվը ֆիքսվեց, որ պետք է լուծում տալ: Ֆինանսների նախարարն այդ մասին կմտածի, և այնտեղ միակ տարբերակը բյուջեն չէ։ Ուզո՞ւմ եք՝ մեկ օր ժամանակ վերցրեք՝ ֆիննախի հետ խոսելու համար»:
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 11 գիտական ծրագրերի նախագծեր:
Ցանկում բերված պետական նպատակային 11 ծրագրերի նախագծերից 7-ը գիտական կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շարունակությունն են:
Նմանատիպ նյութեր
4509 դիտում
16:06 05-04-2018
ԱՄՆ-ն 10.677.328 դոլար է հատկացնում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ֆինանսավորմանը
1271 դիտում
16:00 27-08-2019
Վարչապետն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներին
20205 դիտում
13:33 26-11-2020
Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան ում հետ կառուցի. վարչապետն անդրադարձավ առաջիկա ծրագրերին
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան