211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:16 28-04-2015

Եթե ոչ այժմ, ապա էլ ե՞րբ. Կուստուրիցան ֆիլմ կնկարահանի բելառուս պարտիզանների մասին

Սերբ անվանի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ֆիլմ կնկարահանի բելառուս պարտիզանների մասին:Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը` ապրիլի 28-ին Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի և Էմիր Կուստուրիցայի հանդիպումից հետո: Ինչպես փոխանցում է «interfax.ru»-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են իտալացի գրող Պրիմո Լևիի վեպի մոտիվներով «Եթե ոչ այժմ, ապա էլ ե՞րբ» համատեղ կինոնախագծի իրականացման հարցերը: Կինոնախագծի իրականացումը պլանավորվում է սկսել 2017-ին: Այն կպատմի բելառուս պարտիզանների մասին, ովքեր գործել են Բելառուսիայի, Լեհաստանի, Գերմանիայի և Իտալիայի տարածքներում:

Նմանատիպ նյութեր