8338 դիտում
19:08 29-09-2017
ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի Թալիշ գյուղի բնակիչների հետ. մանրամասներ են ներկայացվել ադրբեջանցիների կատարած ոճրագործությունների վերաբերյալ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:
Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա եւ Ռազմելա Խալափյանների հետ ադրբեջանցիների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին:
Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռեւս 1992 թվականին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, իսկ 2016 թվականին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, եւ Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,-հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաեւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:
ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում մասնավորապես ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետեւանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է եւ տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում: Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ես հուսով եմ, որ մենք՝ իբրեւ պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017թ. հոկտեմբերի 2-6-ը Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային եւ քաղաքական հարցերի հանձնաժողովում պարոն Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
14:31 22-07-2015
ԵԱՀԿ-ի դիտարկումը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ անցել է առանց միջադեպերի
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին