Փարիզում առանց ավտոմեքենաների օր է անցկացվում. առաջարկվում է տեղաշարժվել ոտքով
Այս կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզում անցկացվում է առանց ավտոմեքենաների և մոտոցիկլների օր. բնակիչներին առաջարկում են հեծանվով տեղաշարժվել կամ քայլել ոտքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Արգելվում է երթևեկել անգամ էլեկտրամեքենայով: Նախորդ տարիների հաջող փորձից հետո միջոցառումը կրկնվել է նաև այս տարի:
Փարիզի բնակիչներին և հյուրերին առաջարկվում է ժամը 11:00-ից մինչև 18:00-ն քաղաքում տեղաշարժվել հեծանվով կամ ոտքով:
Ավտոմեքենաների օգտագործման սահմանափակումները չեն վերաբերում միայն Փարիզի շրջանաձև ճանապարհին՝ Պերեֆերիկին, ինչպես նաև հասարակական տրանսպորտի, զբոսաշրջային ավտոբուսների, տաքսիների և արտակարգ ծառայությունների ավտոմեքենաների վրա: