Հյս. Կորեայի հետ բանակցությունները ժամանակի վատնում է. Դ.. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ անիմաստ է լինելու Փհենյանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մասին նա հայտնել է պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպման ժամանակ։
«Խնայեք ձեր էներգիան, Ռեքս, մենք անելու ենք այն ամենը, ինչ հարկավոր կլինի»,-ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Հյուսիսայն Կորեան սեպտեմբերի 3-ին ջրածնային ռումբ փորձարկեց, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, կարող է կրել միջցամաքային բալիստիկ հրթիռը և այն կարող է հասնել մինչև ԱՄՆ-ի տարածքը։