4154 դիտում
19:04 02-10-2017
Հոկտեմբերի 7-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ` «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն համակարգված անցկացնելու ուղղությամբ, որի շրջանակում կմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
««Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանն ընդառաջ կազմակերպվող համաքաղաքային շաբաթօրյակին ակնկալում եմ բոլորի մասնակցությունը, քանի որ սա բոլորիս տոնն է:
Այս աշխատանքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին կմիանան նաև պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Սրտացավ բոլոր երևանցիները նաև այս կերպ կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը հարազատ քաղաքի հանդեպ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
4383 դիտում
15:19 07-10-2017
«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ՝ hամաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
2657 դիտում
17:20 19-10-2017
Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
11296 դիտում
09:37 08-10-2017
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ` մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները
Այս բաժնից
871 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը