211652_close_icon
views-count4383 դիտում article-date 15:19 07-10-2017

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ՝ hամաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Երևանը մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական և մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը: Անգլիական այգու և մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների, տուրիզմի բաժնի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ուժերով: Այստեղ նախաձեռնությանը միացել է նաև «Կոնգրես» հյուրանոցի աշխատակազմը: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցներն էլ մաքրել են Հրազդանի կիրճի «Հաղթանակ» կամրջին հարող հատվածը:

Նմանատիպ նյութեր