211652_close_icon
views-count2944 դիտում article-date 19:42 02-10-2017

Երևանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու դիմում գրել է 11 պատգամավոր

Աժ աշխատակազմից Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու դիմում գրած պատգամավորները 11 են։ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում են ստանում ԱԺ հետևյալ պատգամավորներ. 1.Մանուկյան Սուրեն 2. Մանուկյան Ռոմիկ, 3. Մարուքյան Էդմոն, 4. Կյուրեղյան Արմենուհի, 5. Միխայլով Արսեն, 6. Հասանով Կնյազ, 7. Միքայելյան Տատյանա, 8. Պողոսյան Կարինե, 9. Ասատրյան Վանիկ, 10. Կարապետյան Անդրանիկ, 11. Ղուկասյան Վարդան (25.09.2017թ-ին ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման մասին դիմում): Վերոթվարկյալ յուրաքանչյուր պատգամավորի փոխհատուցվում է 100.000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր