211652_close_icon

Հայաստանում կա քաղաքական խոսքի վակուում. Լևոն Մարգարյան

views-count4009 դիտում article-date 19:20 03-10-2017
Այն էնտուզիազմը, որով վարչապետը խոստումներ էր տալիս, ծրագրերից էր խոսում, հիմա չկա, կարծում եմ՝ պատկերն ահագին փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, դրայվն ակնհայտորեն պակասել է: Այս մասին [url=https://www.azatutyun.am]«Ազատություն»[/url] ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը՝ անդրադառնալով վարչապետի մեկ տարվա գործունեությանը: «Իմ դիտարկումներով՝ ամենակարևոր բանը, որ վարչապետը և նրա թիմը հասկացել են այն է, որ Հայաստանում կա քաղաքական խոսքի վակուում: Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ընթացքում հասարակությունը միշտ առաջին դեմքից ակտիվ խոսք լսելու կարիք ուներ: Այդ խոսքը չի լսվել: Սերժ Սարգսյանն այդպիսի գործիչ չէ, նա չի սիրում շատ խոսել: Իսկ Կարեն Կարապետյանը սիրում է խոսել, ասուլիսներ տալ»,- ասել է քաղաքական մեկնաբանը:

Նմանատիպ նյութեր