Իմ քույր ու եղբայր ամերիկացիներ, մեզ այսօր միավորել է վիշտն ու տխրությունը. Թրամփ. «Ամերիկայի ձայն»
Լաս Վեգասում գրանցված զինված հարձակումը ընդհատեց մարդկանց ուրախությունը՝ այն վերածելով իրական մղձավանջի: Մարդասպանի կրակոցների արդյունքում զոհվեց 59 մարդ, իսկ 500-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Նման ոճրագործությունների հեղինակների դրդապատճառները գրեթե չեն տարբերվում:
Երբ կրակոցները սկսեցին տեղալ՝ Լաս Վեգասում ընթանում էր երաժշտական փառատոն: Այնուհետև երկրի բոլոր դրոշները իջեցվեցին և նախագահը խոսքն ուղղեց ժողովրդին:
«Իմ քույր ու եղբայր ամերիկացիներ, մեզ այսօր միավորել է վիշտը և տխրությունը»,- հայտարարեց նախագահ Թրամփը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում, որտեղ զենքի իրավունք ունեն գրեթե բոլորը, մասսայական հրազենային սպանությունները եռապատկվել են:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4054879.html]«Ամերիկայի ձայն»[/url]: