5350 դիտում
15:55 04-10-2017
Կատալոնիան առաջիկա օրերին կհռչակի իր անկախությունը
Կատալոնիայի իշխանություններն առաջիկա օրերին կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, հաղորդում է Deutche Welle-ը։
Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Մադրիդը փորձի խոչընդոտել դրան, Պուչդեմոնը պատասխանել է, որ դա կլինի նրա մեծագույն սխալը։
Ներկա պահին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության և մադրիդյան իշխանությունների միջև ոչ մի շփում չկա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում «այո» ասաց անկախանալուն։ Այն անցկացվել է Մադրիդի կամքին և Իսպանիայի սահմանադրությանը հակառակ։ Քվեարկություններն ուղեկցվել են իսպանական ոստիկանության ու կատալոնացիների միջև բախումներով, ինչից տուժել է շուրջ 900 մարդ։
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
12:31 18-11-2022
Եվրախորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր
1202 դիտում
12:40 14-10-2014
Կատալոնիան հրաժարվել է հանրաքվեից
Այս բաժնից
550 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1195 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN