211652_close_icon
views-count14619 դիտում article-date 23:30 05-10-2017

«Զվարթնոց» օդանավակայանի «Մեկնումներ» և «VIP» սրահներում ներկայացվել են Հայ ժամանակակից աբստրակտ արվեստի կտավներ

Հոկտեմբերի 2-18-ը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանի Մեկնումներ և VIP սրահներում գործում է նկարիչ Կարեն Մկրտչյանի անհատական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված են արվեստագետի՝ տարբեր ժամանակաշրջանների կտավներ: Ըստ նկարչի` իր գործերն արտահայտում են. "Իրականության և երևույթների վերաիմաստավորում-խմբագրում` ձերբազատված մակերեսի տեսանելին նկարագրելու պարտադրանքից, տրանսֆորմացնելով և փոխաբերելով ճանաչելի և շոշափելի ձևերը` տալով նրանց նոր հանդերձ ու նկարագիր, և այդ բոլորը անցկացնելով զգայականի և ենթագիտակցականի թանձր խառնարանով` արդյունքում թողնելով միայն ներքին պրիզմայից ելնող անդրադարձերը": Կարեն Մկրտչյանը ծնվել է 1958թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1979թ-ին ավարտել է հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: 1996թ-ից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության, իսկ 2003թ-ից "Կերպար" նկարիչների ընկերակցության անդամ: 1979թ-ից մինչ օրս Կարեն Մկրտչյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ուկրաինայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: Ցուցահանդեսը կազմակերպվել է art.am ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր